ԳլխավորԼուրՈւսումնառություն Հայաստանում

Բրյուսովի անվան համալսարանը 85 տարեկան է

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը նշում է հիմնադրման 85-ամյակը։

ԲՈՒՀ-ը հիմնադրվել է 1935թ.՝ որպես երկամյա մանկավարժական ինստիտուտ: 1962 թվականին վերանվանվել է ռուս ականավոր մտավորական, բանաստեղծ Վալերի Բրյուսովի անունով:

Իր գործունեության 85 տարիների ընթացքում ԵՊԼՀ-ն տվել է շուրջ 60000 շրջանավարտ:

ԵՊԼՀ-ում կիրառվում է բարձրագույն կրթության եռաստիճան, իսկ 2006 թվականից` նաև կրեդիտային համակարգ:

ԵՊԼՀ-ում գործում են այլընտրանքային, կամընտրական և նորարարական դասընթացներ, ներդրվել են գիտելիքների վերահսկման համակարգչային (էլեկտրոնային) և հեռակառավարման համակարգեր:

Համալսարանն ունի 4 ֆակուլտետ` Ռուսաց եւ օտար լեզուների, Թարգմանության և միջմշակութային հաղորդակցման, Կրթության և մասնագիտական մանկավարժության, Սոցիալական գիտությունների և սերվիսի, և 20 ամբիոն: Համալսարանում գործում են բազմաթիվ ուսանողական խմբակներ։

Տարեցտարի ավելացնելով ուսումնասիրվող օտար լեզուների թիվը՝ (ռուսերեն (1935 թ.), գերմաներեն (1936թ.), անգլերեն, ֆրանսերեն (1937թ.), իսպաներեն (1963թ.), իտալերեն, բուլղարերեն (1996թ.), հունարեն (1997թ.), պարսկերեն (2000թ.), լեհերեն, սերբերեն, ուկրաիներեն, հոլանդերեն (2005թ.), կորեերեն (2006թ.), չինարեն, ռումիներեն (2007թ.), հինդի, արաբերեն, պորտուգալերեն (2009թ.), ճապոներեն, թուրքերեն, վրացերեն (2010թ.), եբրայերեն (2017)), այսօր համալսարանը դասավանդում է երկու տասնյակից ավելի լեզուներով:

Usanogh.am-ը շնորհավորում է ներկա եւ նախկին բրյուսովցիներին՝ հարազատ կրթօջախի հիմնադրման 85-ամյակի կապակցությամբ։

Comment here