ԳլխավորԼուրՇոուբիզնես

You Should Know. Աթենա Մանուկյանը տեսահոլովակ է ներկայացրել

Հունահայ երգչուհի, երգահան Աթենա Մանուկյանը երկրպագուներին է ներկայացրել You Should Know երգի տեսահոլովակը, տեղեկանում ենք «Արմենպրես»-ից։

2020 թվականի «Եվրատեսիլում» հայաստանյան ներկայացուցիչը փաստում է՝ սա նրա առաջին բալլադն է։ Այս երգը գրել է Մարկ Ֆ․Անգելոյի հետ։ Նրանք միասին ստեղծել են երաժշտությունը, իսկ Աթենան հեղինակել է երգի խոսքերը։ Պրոդյուսերն է DJ Paco-ն։

You Should Know երգը գրվել է 2016 թվականին, Աթենան այն կատարել է իր համերգների ընթացքում և այս տարիներին ցանկացել է այդ երգի համար հոլովակ նկարահանել։ Եվ վերջապես նրա ցանկությունն իրականություն է դարձել։ You Should Know-ն դինամիկ բալլադ է, որտեղ երգչուհին ներկայացնում է մի զույգի սիրո պատմությունը։

Ինչ վերաբերում է երգի տեսահոլովակին, ապա պետք է նշել, որ Աթենան մասնակցություն է ունեցել You Should Know երգի տեսահոլովակի ռեժիսորական աշխատանքներին։ Նա հոլովակի ստեղծարար և արտ-տնօրենն է։

Երգչուհու խոսքով՝ լաց լինելիս մտածում էր Հայաստանում տեղի ունեցած պատերազմի և պատերազմական տխուր իրավիճակների մասին, որոնք իրեն շատ տխրեցնում և վշտացնում էին:

Comment here