ԳլխավորԼուր

Բյուրականի աստղադիտարանը նշեց ՀՀ Ազգային արժեք ճանաչվելու 10-ամյակը

Միջոցառում Բյուրականի աստղադիտարանում

Հունիսի 21-ին՝ ամառային արևադարձի օրը, Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ) նշեց ՀՀ Ազգային արժեք ճանաչվելու 10-ամյակը։

Այդ կապակցությամբ ԲԱ-ում կազմակերվել էր միջոցառում, որը կրում էր «Բյուրականի աստղադիտարանը՝ Հայոց ազգային արժեք» անունը։ Միջոցառման մասնակիցների թվում էին ԲԱ անձնակազմը, ՀՀ ԳԱԱ ղեկավարությունը, այլ ԳՀ ինստիտուտների ներկայացուցիչներ, ՀՀ-ում արտասահմանյան երկրների դեսպաններ, միջազգային և ՀՀ կազմակերպությունների ղեկավարներ, Արագածոտնի մարզպետարանի ներկայացուցիչներ։

Միջոցառումը բացեց աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը՝ հյուրերին ներկայացնելով ԲԱ կարգավիճակներն ու ընթացիկ գործունեությունը, ինչին հաջորդեց բացօթյա ընդունելություն ԲԱ դենդրոպարկի տարածքում։

Միջոցառման երկրորդ մասում հյուրերը հնարավորություն ունեցան այցելելու Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան, ինչպես նաև ծանոթանալու ԲԱ դիտողական գործիքներին՝ 1մ հայելու տրամագծով Շմիդտի համակարգի և 2,6մ հայելու տրամագծով աստղադիտակներին։