ԳլխավորԼուր

Վայոց Ձորի մարզում 13-րդ դարի խաչքարը վնասվել է կայծակի հետևանքով

Կայծակից վնասված խաչքար Վայոց Ձորի մարզում

Վայոց Ձորի մարզում կայծակի հետևանքով խաչքար է վնասվել, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից։

13-րդ դարի արձանագիր խաչքարը գտնվում է մարզի Կարմրաշեն վարչական շրջանում:

Վնասված խաչքարը նկատել են պատմական միջավայրի պահպանության Վայոց Ձորի մարզի աշխատակիցները շրջայցի ժամանակ:

Մասնագետների հետ քննարկվում է խաչքարի հետագա ճակատագիրը: