ԳլխավորԼուր

Տաթևի ճոպանուղում կայծակի պատճառով մոտ 40 մարդ օդում է մնացել

Տաթևի ճոպանուղու երկու վագոն կանգնել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել են ԱԻՆ մամուլի ծառայությունից։

«Հավանաբար պատճառը կայծակն է եղել։ Երկու վագոն կանգնել է, առաջինում 22 մարդ կա, երկրորդում՝ 15», — ասացին ԱԻՆ-ին։

Փրկարարարներն այժմ աշխատում են մարդկանց տարհանելու ուղղությամբ։

«Տաթևեր» ճոպանուղին բացվել է 2010-ի հոկտեմբերին։ Գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի (5752 մ)։

Առավելագույն բարձրությունը 380 մ է, խցիկի տարողունակությունը՝ 30 ուղևոր և 1 ուղեկցող օպերատոր։

Comment here