Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հուլիսի 26-ին հյուրընկալել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին: Աշակերտների այցն ուներ մասնագիտական կողմնորոշման և ճանաչողական նպատակ, հայտնում են նախարարությունից:
Նախարար Հովհաննիսյանն աշակերտների հետ զրուցել է կրթության կարևորության, մասնագիտության ընտրության հարցում առանցքային նշանակություն ունեցող հատկանիշների դրսևորման և ապագայի վերաբերյալ իր պատկերացումների մասին, ինչպես նաև պատասխանել է աշակերտներին հետաքրքրող հարցերին: