ԳլխավորԼուր

Նոր դասագրքեր՝ 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարանների համար. ԿԳՄՍՆ-ն երաշխավորել է

Դասագիրք, դասագրքեր

Օգոստոսի 4-ին ամփոփվել են նոր դասագրքերի մրցույթի արդյունքները նոր չափորոշչին անցնող դասարանների համար, ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Սիրելի ուսուցիչներ, սիրելի ծնողներ, երկար տարիներ բողոքում էինք դասագրքերից, շատ երկար ժամանակ՝ ավելի քան 10 տարի, նոր դասագրքեր չէին գրվել։ Հիմա ունենք հնարավորություն՝ նոր ուսումնական տարվանից նոր դասագրքեր տեսնելու դպրոցում։ Ինչքան լավը կլինեն դրանք՝ կախված է նաև մեզնից, պետք է կարդանք, նշենք խնդիրները, առավելությունները, բարելավենք ու պահանջենք։Դասագիրք գրելը հեշտ բան չի ու միանգամից մեր ուզած արդյունքը չենք ստանալու։ Պիտի ձևավորենք դասագիրք գրելու հնարավորությունը, խմբերին, պայմանները։ Առաջին քայլերն արված են։ Դաշտում նոր խմբեր կան, նոր հեղինակներ։ Նրանցից շատերի աշխատանքները երաշխավորվել են։

ԴասագրքերԴեռ երկար ճանապարհ ունենք անցնելու՝ արվող աշխատանքն ու ընթացակարգերը բարելավելու, ժամկետներում հարմարվելու, գնահատման համակարգը լրամշակելու։

Ի վերջո, նոր չափորոշչի ամենակարևոր ուղերձը ուսուցչի մանկավարժական ազատությունն է։ Այդ թվում՝ որակյալ դասագիրք ու ուսումնական նյութ ընտրելու։ Ուրախ եմ, որ նոր դասագրքերի երաշխավորման գործընթացում վճռորոշ ձայն ունեցել են ուսուցիչները՝ որպես գնահատողներ»,-գրել է նախարարը։

Դասագրքերից մեկի համահեղինակ Վահրամ Սողոմոնյանն էլ գրել է.

«Դե ինչ, Մասնակցային դպրոցի ստեղծած 5 դասագրքերն էլ երաշխավորվել են ՀՀ ԿԳՄՍՆ կողմից։ Դրանք հայկական առաջին դասագրքերն են, որոնք ուղղված են կարողունակությունների ձևավորմանը։

Այս 100 տոկոսանոց արդյունքը հնարավոր դարձավ միջգիտակարգային հեղինակային խմբի քրտնաջան և համագործակցային աշխատանքի շնորհիվ։ Շնորհակալություն բոլոր հեղինակներին այս անհավանական աշխատանքի համար՝

  • «Ես և շրջակա աշխարհը 2» — Նոնա Պողոսյան, Կարինե Մարգարյան
  • «Մաթեմատիկա 5»- Սմբատ Գոգյան, Նարնե Ռավոևա
  • «Հայոց պատմություն 7» -Սմբատ Հովհաննիսյան
  • «Հանրահաշիվ 7» — Սմբատ Գոգյան, Վաչագան Դիլանյան
  • «Հասարակագիտություն 7» — Հրաչ Բայադյան, Դավիթ Ստեփանյան, Վահրամ Սողոմոնյան»։