Ամերիկացի գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1949) Ուիլյամ Քաթբերթ Ֆոլքների (25.09.1897-6.07.1962) ծննդյան օրն է։
Ներկայացնում ենք նրա մտքերից։
***
• Դուք չեք կարող դեպի նոր հորիզոններ նավարկել, քանի դեռ համարձակություն չունեք աչքից կորցնել ափը։
• Մարդը կարող է երկար ապրել այն փողով, որին սպասում է։
• Առաձնապես վտանգավոր է խառնել ալկոհոլը միայնության հետ։
• Կյանքը ունեցվածք չէ, որը պետք է պաշտպանել, այլ՝ շնորհ, որը պետք է կիսել մյուս մարդկանց հետ։
• Սիրո մեջ ամենատխուրն այն է, որ ոչ միայն սերը չի կարող հավերժ լինել, այլեւ վիշտը՝ անցած սիրո համար։
• Ես երբեք չեմ իմանա, թե ինչ եմ մտածում այս կամ այն բանի մասին, մինչեւ չկարդամ, թե ինչ եմ գրել դրա մասին։
• Որքան էլ տխուր է, բայց միակ բանը, որ մարդը կարող է անել 8 ժամ անընդհատ օրվա մեջ ու ամեն օր, դա աշխատելն է։ Նա չի կարող 8 ժամ ուտել կամ խմել, կամ սեքսով զբաղվել։
• Մարդն իր անցյալի հանրագումարն է։
• Մեկ-մեկ ինձ թվում է, թե մենք բոլորս երեխաներ ենք, բացի երեխաներից։
• Սա ազատ երկիր է։ Մարդիկ իրավունք ունեն ինձ նամակ գրել, իսկ ես իրավունք ունեմ դրանց չպատասխանել։
• Մի ջանացեք ավելի լավը լինել ձեր նախնիներից կամ ժամանակակիցներից։ Փորձեք ավելի լավը լինել ինքներդ ձեզանից։
• Մարդու համար այնքան սարսափելի չէ արդեն եղած դժբախտությունը, որքան այն, որը կարող է լինել։ Սովորական դժբախտությունից նա կկառչի, միայն թե ոչինչ չփոխի։
• Վշտի ու ոչնչի միջեւ ես ընտրում եմ վիշտը։
• Վատ վիսկի չի լինում, պարզապես վիսկիի մի քանի տեսակներ ավելի լավն են։
Թրգմ. Usanogh.am-ի
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։