Մալդիվյան հանրապետությունում արտակարգ դրություն է հայտարարվել առողջապահության ոլորտում՝ նոր կորոնավիրուսի համաճարակի պատճառով, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով երկրի առողջապահության հարցերով գործակալությանը։
Արտակարգ դրության ռեժիմն ուժի մեջ է մտնում մարտի 12-ին եւ կգործի 30 օր։
Sun Online պարբերականի տվյալներով՝ Մալդիվներում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 8 դեպք։ Բոլոր վարակվածներն օտարերկրացիներ են, որոնք հանգստացել կամ աշխատել են տեղի հանգստավայրերում։
Արտակարգ դրության ժամանակ իշխանությունները կարող են դադարեցնել ուսումնական հաստատությունների աշխատանքը եւ արգելել զանգվածային միջոցառումների անցկացումը։
Comment here
You must be logged in to post a comment.