ԳլխավորԽճանկար

Մթերքներ, որ պաշտպանում են օրգանիզմը վիրուսներից

Իսպանացի բժիշկները թվարկել են այն մթերքները, որոնք կարող են բարելավել իմունային համակարգը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ցանկը գլխավորում է սխտորը, որը համարվում է բնական հակավիրուսային եւ հակասնկային միջոց: Դրան հաջորդում են E վիտամինով նուշը եւ հապալասը, որը պաշտպանում է շնչուղիները: Բժիշկները նաեւ խորհուրդ են տալիս սննդաբաժնում ներառել հավի կամ հնդկահավի արգանակ, բետա-կարոտինով հարուստ քաղցր կարտոֆիլ եւ վիտամիններ, միներալներ եւ հակաօքսիդիչներ պարունակող բրոկոլի:

Ցանկում տեղ են գտել նաեւ սնկերը, մուգ շոկոլադը, ցիտրուսեղենը, նուռը, կիվին, պապայան, սպանախը, ցորենի ծիլը, կակղամորթները եւ ոստրեները:

Համեմունքներից իմունիտետի ամրապնդման համար առավել օգտակար են համարվում կոճապղպեղը եւ քրքումը, ըմպելիքներից՝ կանաչ թեյը եւ կեֆիրը:

Comment here