ԳլխավորԼուր

Անգամ առանց «գերհզոր համակարգչի» Լևոն Արոնյանը շարունակում է հաղթանակներ գրանցել. Անիտա Այվազյան

Անիտա, Լեւոն Արոնյան

Զարմանալի է. անգամ առանց «գերհզոր համակարգչի» Լևոն Արոնյանը շարունակում է հաղթանակներ գրանցել, ֆեյսբուքյան էջում գրել է շախմատիստի ընկերուհին՝ Անիտա Այվազյանը։

«Դուք ձեզ լսում ե՞ք: Ի՞նչ համակարգիչ: Ցավում եմ, որ ժողովրդի մի մասը ապատեղեկատվությամբ ուղղորդված՝ ուրանում է ազգի նվիրյալներին»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե Լևոն Արոնյանն իբր հրաժարվել է Հայաստանի դրոշի տակ հանդես գալ, քանի որ ժամանակին իրեն իշխանությունները խոստացել են գերհզոր համակարգիչ, սակայն հետո հրաժարվել են խոստումը կատարել։

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 10 հնարավորից հավաքելով 5,5 միավոր՝ Champions Chess Tour-ի Opera Euro Rapid արագ շախմատի առցանց մրցաշարի աղյուսակում այս պահին 5-րդն է։

Comment here