ԳլխավորԼուր

Քվեսթ` խաղ-մրցույթ ուսանողների համար «Մեր մեծերի սերը» խորագրով

Փետրվարի 12-ին Ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների տոնն է:

ԵՊՀ Ուսանողական խորհուրդն առաջարկում է սիրո տոնը լցնել հայկական երանգներով ու տրամադրությամբ:

«Աշխարհի ամենասիրառատ երիտասարդների համար կազմակերպվում է քվեսթ` ինտելեկտուալ խաղ-մրցույթը` «Մեր մեծերի սերը» խորագրով։

Խաղը կազմակերպվում է ԵՊՀ Ուսանողական խորհրդի, Հ. Թումանյանի թանգարանի և Արարատյան Հայրապետական թեմի համատեղ ջանքերի շնորհիվ:

Խաղին մասնակցելու համար անհրաժեշտ է ձևավորել 3-5 հոգանոց թիմ։

Յուրաքանչյուր թիմ կունենա իր ավագը, ով պատասխանատու է մասնակցության, հանելուկները ստանալու ու կազմակերպչական այլ հարցերի համար։

Խաղը կսկսվի Ս. Սարգսի տոնից 5 օր առաջ։ Ամեն օր թիմերը կստանան մեկ հարց-հանելուկ։ Ամեն հանելուկ կունենա մեկ բանալի, որը կստանա հանելուկն առաջինը լուծած ու թաքստոցը «բացահայտած» թիմը։

Հաղթող կճանաչվի այն թիմը ով առաջինը կգտնի սիրո թաքնված բանաձևը։

Խաղն ամփոփվելու է Հովհաննես Թումանյանի թանգարանում` փետրվարի 11-ին, ժամը 18:00-ին։
Միջոցառումը կունենա նաև գեղարվեստական հատված` երաժշտություն, պոեզիայի ընթերցում և այլն:

Եթե հետաքրքրեց քեզ, ուրեմն շտապի´ր թիմ ձևավորել և գրանցվել»,-նշված է Ուսխորհրդի գրառման մեջ:

Հայտադիմումը՝ այստեղ։