ԳլխավորԼուր

Կամչատկայում ուսանողը աուտիզմով երեխաների հետ աշխատող ռոբոտ է ստեղծել

Մարդանմամ ռոբոտ աուտիկ երեխաների համար

Կամչատկայի Վիտուս Բերինգի անվան պետական համալսարանի ուսանողը ստեղծել է մարդանման ռոբոտ՝ աուտիզմով երեխաների հետ աշխատելու համար։ Նրա աշխատանքը հաղթել է «Ումնիկ» համառուսական ծրագրի մրցույթում։ Ծրագրի իրականացման համար 3-րդ կուրսի ուսանող Դմիտրի Ռաևսկին կստանա 500 000 ռուբլի (մոտ 5550 դոլար) դրամաշնորհ, տեղեկացնում է  EastRussia.ru-ն:

«Աուտիզմով երեխաների շեղումները շտկելու համար ծրագրային ապահովման և ապարատային ռոբոտային համալիրի մշակում» նախագծի գիտական ​​ղեկավարն է եղել ինֆորմատիկայի և մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ Ալեքսանդր Ռյազանցևը։

Մարդանման ռոբոտը կօգնի հոգեբաններին և բժիշկներին դասեր անցկացնել մտավոր խնդիրներ ունեցող երեխաների հետ։ Ռոբոտը կկարողանա շարժվել, հույզեր արտահայտել ու խրախուսել երեխային։ Ըստ հաշվարկների՝ նախագծի իրականացումը հինգ անգամ ավելի էժան կարժենա, քան արտասահմանյան համանման սարքերը։

Համալիրը նախատեսվում է գործարկել մինչև 2025 թվականը։