ԳլխավորԼուր

Վաղը մեկնարկում են հեռակա ուսուցման ընդունելության քննությունները

Դիմորդներն ու շրջանավարտները քննություն են հանձնում. 2026 թվականի միասնական քննությունների առաջին փուլ

Հոկտեմբերի 22-ին մեկնարկում են հեռակա ուսուցման ընդունելության քննությունները։

Դիմորդները քննություն կհանձնեն «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ռուսերեն» առարկաներից 15 քննական կենտրոններում (2-ը՝ Երևանում, 13-ը՝ մարզերում), Usanogh. am-ին հայտնեցին Գնահատման և թեստավորման կենտրոնից։

Հայտագրվածների թիվը ըստ առարկաների

  • «Կենսաբանություն»- 299 (195՝ մարզերում, 104-ը՝ Երևանում)
  • «Աշխարհագրություն»- 44 (37/7)
  • «Ռուսերեն»-266 (188/78)

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews