ԳլխավորԼուր

Կարեն Անդրեասյանն ընտրվել է ԲԴԽ նախագահ

Կարեն Անդրեասյան

Հոկտեմբերի 7-ին ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որի արդյունքներով ԲԴԽ նախագահ է ընտրվել Խորհրդի նորընտիր գիտնական անդամ Կարեն Անդրեասյանը, հայտնում է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիլիթ Շաբոյանը:

Տեղեկացնենք, որ հոկտեմբերի 6-ին ՀՀ արդարադատության նախկին նախարար Կարեն Ադրեասյանն ու փոխնախարար Երանուհի Թումանյանցը 67 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվել էին Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում։

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հուլիսի 1-ին հրաժարական էր ներկայացրել։ Հուլիսի 4-ից ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարում էր Սերգեյ Չիչոյանը։