ԳլխավորԼուր

«Փեթակ» տոնավաճառը փակվել է անորոշ ժամանակով

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը «Փեթակ» ՍՊ ընկերության աշխատանքները դադարեցնելու որոշում է կայացրել, քանի որ ընկերությունը դեռ նախորդ տարի հայտնաբերված 12 խախտումները չի վերացրել։

Նշվում է, որ տեսչական մարմինը 2021 թվականի հունիսի 14-18-ը ստուգում էր իրականացվել «Փեթակ» ՍՊ ընկերությունում։ Դրա արդյունքում հայտնաբերվել էին հրդեհային անվտանգության կանոնների խախտումներ։

Խախտումների հիմքով կազմվել էր վարչական արձանագրություն, և ընկերության տնօրենը ենթարկվել էր վարչական պատասխանատվության։ Բացի այդ՝ Տեսչական մարմնի կողմից ընկերությանը տրվել էր կարգադրագիր՝ հայտնաբերված խախտումները վերացնելու վերաբերյալ։

2022-ի օգոստոսի 22-25-ը ՏՄ մասնագետները հետազոտություն են իրականացրել ընկերությունում։ Արդյունքում պարզվել է, որ նախորդ տարի իրականացված հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում արձանագրված հրդեհային անվտանգության կանոնների խախտումները վերացնելու վերաբերյալ տրված կարգադրագրի պահանջներն ամբողջությամբ չեն կատարվել, խախտումները չեն վերացվել։

Քանի որ նման խախտումներով հետագա աշխատանքները կարող են անմիջական և ուղղակի սպառնալիք ստեղծել մարդկանց անվտանգության համար, ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը որոշում է կայացրել դադարեցնել «Փեթակ» ՍՊ ընկերության աշխատանքները։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 16 մարդ մահացել է, մեկ մարդ համարվում է անհետ կորած, շուրջ 7 տասնյակ մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։

Պայթյունի պատճառը հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելն էր։