ԳլխավորԼուր

Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղում

Ճանապարհ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Վարդենյաց լեռնանցքում (կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է) և Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի և Կոտայքի մարզերի ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արագածոտնի մարզում, Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանում, Տավուշի մարզի Դիլիջանի և Նոյեմբերյանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Comment here