ԳլխավորԼուր

ԵՊՀ ուսխորհրդի նախագահը դուրս եկավ ոստիկանական բաժանմունքից

Ժամեր առաջ համալսարանից բերման ենթարկված՝ ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը քիչ առաջ դուրս է եկել ոստիկանության Երեւանի կենտրոնական բաժնից, որտեղ տեղակայված է նաեւ քննչական կոմիտեի Կենտրոնի բաժինը։

GPnews.am-ի հետ զրույցում Դավիթ Ափոյանը նշեց, որ արդեն երկրորդ անգամ է՝ իրեն անհիմն փաստերով հրավիրում են հարցաքննության. «Երկու տարբեր գործերով արդեն հրավիրել են հարցաքննության, որոնց ժամանակ դեպքի վայրում չեմ եղել: Նույնիսկ առաջին դեպքի ժամանակ բանակում ծառայելիս եմ եղել և ինձ որպես վկա հրավիրել էին հարցաքննության, իսկ այս դեպքում ներկա եմ եղել մի միջոցառման, որին շուրջ 200 մարդ է մասնակցել: Արդյո՞ք սա պատահականություն է, թե՝ ոչ»,-ասաց նա:

Դավիթ Ափոյանը նշեց, որ մինչ իրեն բերման ենթարկելը, որևէ կերպ չեն ծանուցել:

 

Comment here