ԳլխավորԼուր

Հրանտ Թոխատյանը հանդիպել է Արցախի պետական համալսարանի ուսանողների հետ

Դեկտեմբերի 28-ին Արցախի պետական համալսարանում ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակներում ուսանողների հետ հանդիպել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, ով իր գործընկերների` Սամվել Մովսիսյանի, Փամելա Քարգի, Հիրոկի Տաչիրիի հետ այս օրերին Արցախում է բարեգործական ծրագրի շրջանակներում:

Այցելության հիմնական նպատակն ուղղված է Արցախում կրթության ոլորտի բարելավմանն ու առաջընթացի ապահովմանը: Հյուրերը ողջունելի են համարել այն փաստը, որ ուսանողները ներկայանում են դասերին, շարունակում են ապրել ու արարել Արցախում՝ նշելով, որ իրական հերոսները հենց իրենք են: Բանախոսները հորդորել են ուսանողներին, որ նրանք` որպես երկրի ապագան կերտողներ, իրենց գործունեությամբ գիտակցեն ու նախանշեն, թե ինչպես կարող են մասնակցել Արցախի զարգացմանը:

Հանդիպման ընթացքում ուսանողները հանդես են եկել առաջարկություններով՝ ուղղված կրթական ոլորտում առկա խնդիրների լուծմանը:

Բանախոսները նաև խոսել են առաջիկայում նախատեսվող փոխանակման և այլ ծրագրերի մասին, պատասխանել ուսանողների հարցերին:

 

Comment here