ԳլխավորԼուր

«Մեր ժամանակի հերոսը» մրցանակը` Սևակ Մարկոսյանին (տեսանյութ)

Սեւակ Մարկոսյան

Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 21-ին Զվարթնոց տաճարում անցկացվող «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին արժանացավ խաղալիքների արտադրությամբ զբաղվող «Markos toys» ընկերության հիմնադիր Սևակ Մարկոսյանը, ում մրցանակը հանձնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Պատմելով իր գործունեության մասին՝ Սևակ Մարկոսյանը նշեց, որ իր ստեղծած խաղալիքը ոչ միայն նրա համար է, որ երեխային սովորեցնի կառուցել, այլ Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հայ փոքրիկներին կհիշեցնի իրենց Հայրենիքի մասին:

«Ինձ համար հերոսներ են նրանք, ովքեր ճանապարհ են հարթել անկախություն ձեռք բերելու համար, իրենց կյանքն են նվիրել մեր Հայրենիքի, մեր երկու անկախ պետությունների ներկայիս սահմանների համար: Հերոս են բոլոր նրանք, ովքեր անառիկ են պահում մեր սահմանները: Մենք ընդամենը թիկունք ենք ապահովում, և ջանք ու եռանդ չենք խնայելու այդ թիկունքը որքան հնարավոր է ամուր պահելու համար»,-ասաց Սևակ Մարկոսյանը

«Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության շրջանակում գնահատվում ու արժևորվում են այն քաղաքացիները, որոնք իրենց ուժերով հիմնել են սեփական գործ, ստեղծել են բիզնես՝ ապագան կապելով Հայաստանի հետ:

Comment here