ԳլխավորԽճանկար

Ժամանակ վաճառող կինը

1854 թվականի մարտի 5-ին ծնվել է Ռութ Բելվիլը կամ ինչպես նրան իր հայրենիքում են կոչում՝ Greenwich Time Lady-ն։

Լոնդոնցի այդ կին գործարարն իր հաճախորդներին ժամանակ էր վաճառում։ Նա մոր մահից հետո (1892 թ.) ամեն օր գնում էր Գրինվիչի աստղադիտարան, իր ժամանակագրիչն ուղղում էր աստղադիտարանի ժամացույցով, այնուհետև դրանով ուղղում էր իր ծառայություններին բաժանորդագրված հաճախորդների ժամացույցները։ Ժամանակի փոխանցման ճշտությունը մոտ 10 վայրկյան էր։

XX դարի սկզբում Բելվիլին մրցակից հայտնվեց. «Standard Time» ընկերության նախագահ Ջոն Վինը ևս սկսեց նման ծառայություն մատուցել, սակայն հեռագրասարքի միջոցով։

1926-ին հայտնվեց ավելի լուրջ մրցակից, երբ BBC ռադիոկայանը սկսեց հաղորդել ճշգրիտ ժամանակի ազդանշանները։ Հաճախորդներից շատերը հրաժարվեցին Բելվիլի ծառայություններից, բայց նա շարունակեց աշխատել մինչև 1940 թվականը։ 86 տարեկանում նա արդեն դժվարանում էր կատարել իր ամենօրյա ուղերթերը՝ հաղթահարելով մինչեւ աստղադիտարան ընկած 12 մղոնը։

Ժամանակ վաճառող կինը մահացել է 1943 թվականի դեկտեմբերի 7-ին։

Comment here