ԳլխավորԼուր

Ամանորյա ոչ աշխատանքային օրերն են…

Հանգստյան օրերը Հայաստանում կմեկնարկեն դեկտեմբերի 31–ին։

«Դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ը, 4-ը և 5-ը (նախածննդյան տոներ) և հունվարի 6-ը (Սուրբ ծնունդ և Հայտնություն) ոչ աշխատանքային օրեր են»,– նշված է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում:

Սուրբ ծննդի և Հայտնության տոնին հաջորդող Մեռելոց հիշատակի օրը` հունվարի 7-ը, նույնպես ոչ աշխատանքային է:

Այս տարվա աշխատանքային վերջին օրը դեկտեմբերի 30-ն է։ Նոր տարվա առաջին աշխատանքային օրը հունվարի 8-ն է։

Comment here