Կյանքից հեռացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր (2014-2018 թթ.), պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը, տեղեկացնում են բուհից։
«Մեծ է նրա ներդրումը հայ կինոարվեստի և ժամանակակից գրականության զարգացման ու հանրահռչակման, ինչպես նաև արվեստի կրթության գործում։ Դավիթ Մուրադյանի հիշատակը հավերժ կմնան նրա գործընկերների, սաների, արվեստասերների և բոլոր նրան ճանաչողների սրտերում»,– ասված է հաղորդագրությունում։
Դավիթ Մուրադյանը դեկտեմբերին կդառնար 75 տարեկան։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews


