ԳլխավորԼուրՄի կտոր երգ

Մահացել է Status Quo խմբի հիմնադիր Ալան Լանկաստերը

Մահացել է բրիտանական հանրահայտ «Status Quo» ռոք խմբի հիմնադիր, վոկալիստ և բաս կիթառահար Ալան Լանկաստերը: Այս մասին հայտնում է The Independent-ը:

Երաժիշտը մահացել է Սիդնեյում 72 տարեկան հասակում: Նրա մոտ ախտորոշված էր ցրված սկլերոզ:

Status Quo խմբի ամենահայտնի հիթը «In The Army Now» երգն է:

Status Quօ- ն հիմնադրվել է 1962 թվականին: Լանկաստերը խումբը լքել է 1985 թվականին Ավստրալիա տեղափոխվելուց հետո, իսկ 2013-2014 թվականներին նա մասնակցել է Status Quo-ի սկզբնական կազմի համերգային շրջագայությանը:

Comment here