ԳլխավորԼուր

«Գլաձորում» նեմրայական տրամադրություն էր

Երեկ «Գլաձորում» նեմրայական տրամադրություն էր․ ուսանողները շփվում էին Nemra հայկական ռոք խմբի անդամների՝ Վանի, Վասպուրի, Մարիաննայի և Մարեկի հետ, տեղեկացնում են «Գլաձոր» համալսարանի լրատվական ծառայությունից։

Հյուրերը պատմեցին իրենց հաջողությունների և ապագայի ծրագրերի մասին, ինչպես նաև պատասխանեցին գլաձորցիների հարցերին՝ կիսվելով նրանց հետ հեղինակային անգլերեն երգերի ներկայացման և սեփական մեկնաբանություններով հայկական ժողովրդական երգերի վերածննդի մասին։

Այլընտրանքային ռոք և ինդի ռոք ժանրերում ստեղծագործող խումբը երիտասարդների հետ երգեցին, կատակեցին և խոսեցին ազատության, մոտիվացիայի ու ոգեշնչող խելառ մտքերի սահմանների մասին, իսկ վերջում բոլորին մաղթեցին հաջողություն՝ վստահ լինելով, որ հանդիպման լավ առիթներ դեռ շատ են լինելու ․․․ Դե իսկ «Գլաձորն» էլ իր ուսանողների համար միշտ ստեղծում է լավ առիթներ։

Comment here