ԳլխավորԼուր

Դեբեդը վարարել եւ քանդել է Մ-6 միջպետական ճանապարհի հատվածը

ՀՀ ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, որ մայիսի 7-ին Դեբեդ գետի վարարման պատճառով՝ Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 37-րդ կիլոմետրին, 10 մետր երկարությամբ և 2 մետր լայնությամբ ճանապարհի կողմնային հատվածը վնասվել է: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲ ընկերության կողմից իրականացվել են կողնակի վերականգնման աշխատանքներ, քարալցման եղանակով՝ մոտ 70 խորանարդ մետր ծավալով:

Comment here