ԳլխավորԽճանկար

2019-ին վաճառված ամենաթանկ ավտոմեքենաները

Համացանցային eBay աճուրդային ընկերությունը հրապարակել է 2019-ին վաճառված ամենաթանկ 20 լոտերի ցանկը, որոնցից 11-ը ավտոմեքենաներ են։

Առաջին տեղում 2015-ի արտադրության Lamborghini Aventador Roadster-ն է, որը վաճառվել է 349 800 դոլարով, երկրորդ տեղում 2014-ի արտադրության տուն անիվների վրա Newmar King Aire Motorhome-ն է (280 000 դոլար)։ Երրորդ հորիզոնականում է նոր Lamborghini Urus-ը (245 995 դոլար)։

Ցանկում չորրորդ տեղն է գրավել 2005 թվականի Ford GT ավտոմեքենան (220 000 դոլար), ապա գալիս են նոր Lamborghini Huracan LP580−2-ը (209 900), 2012-ին արտադրված Lamborghini Aventador Coupe-ն (200 000), նոր Porsche 911-ը (199 000), 2009 թ.-ի Lamborghini Murcielago-ն (190 000), Ferrari 458 Italia-ն (185 000), Lamborghini Gallardo LP 560−4 Spyder-ը (174 995), 2013 թ.-ի Rolls-Royce Phantom Drophead-ը (172 100) եւ 2017-ի արտադրության Aston Martin Vanquish Coupe-ը (169 700

349 800 դոլար արժողությամբ ավտոմեքենան ի դեպ, գրավել է ընդամենը 4-րդ տեղը ամենաթանկ լոտերի ցանկում։

Առաջին տեղում ընթրիքն է ամերիկացի ներդրող եւ աշխարհի ամենահարուստ մարդկանց հնգյակում գտնվող Ուորեն Բաֆետի հետ. այդ լոտը վաճառվել է «ընդամենը» 4 567 888 դոլարով։

Comment here