ԳլխավորԼուր

Պարո՛ն վարչապետ, հիմա այս երիտասարդները ի՞նչ պիտի անեն. Նաիրա Զոհրաբյան

…Երեք հրաշալի աղջիկները՝ Անգելինա Կոգուրը, Արեւիկ Զաքարյանն ու Տաթեւիկ Սահակյանը դիմել են ինձ եւ հիմա ես էլ դիմում եմ Ձեզ, պարոն վարչապետ, քանզի գիտության, կրթության ու մնացյալի նախարարությանը, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարարությանը դիմելը, պարզվեց, անօգուտ է, ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Աղջիկները Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներ են, Erasmus+ ծրագրին դիմել են համալսարանի ՄՈԳ-երով եւ համալսարանը Լատվիայում սովորելու համար իրենց է ընտրել։
Այսպիսով, Արեւիկը, Տաթեւիկն ու Անգելինան ստացել են Erasmus+ կրեդիտային շարժունության ծրագրով ուսանելու են Եվրոպայում ու այս օրերին արդեն պիտի մեկնեին Լատվիա՝ սեպտեմբերից սկսելու իրենց ուսումը։ Բայց մեր սահմանների փակ լինելու պատճառով չեն կարողանում։ Բնականաբար, չեն կարողանում նաեւ ելքի վիզա ստանալ։

…Աղջիկները դիմել են Վրաստանում Լատվիայի դեսպանությանը, սակայն, նրանք հրաժարվել են վիզա տրամադրել, քանզի Վրաստանի հետ Հայաստանի սահմանը փակ է: Դիմել են Մինսկում Լատվիայի դեսպանությանը, սակայն որեւէ պաշտոնական պատասխան չեն ստացել, պարզապես իրենց ասվել է, որ այդ դեսպանությունն իրենց վիզա տրամադրելու լիազորություն չունի:

Անգելինան, Տաթեւիկն ու Արեւիկը դիմել են նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը, եւ կրկին ոչ մի արձագանք։ Դիմել են ԿԳՄՍՆ նախարարին, էդտեղից էլ իրենց կրկին ուղղորդել են արտաքին գործերի նախարարություն։

Հարցս, պարո′ն վարչապետ, շատ պարզ է. վստահաբար, այս շնորհալի աղջիկները միակը չեն, որ ընդունվել են եվրոպական բուհեր եւ որպես արտակարգ դրության ռեժիմի հետեւանք՝ փակ սահմանների պատճառով չեն կարողանում գնալ սովորելու։

…Միգուցե կհուշե՞ք ինձ ինչ անեն Անգելինան, Արեւիկը, Տաթեւիկն ու արտերկրի բուհեր ընդունված մեր մյուս երիտասարդները»,-մասնավորապես նշված է գրառման մեջ։

Comment here