ՀՀ կառավարությունը հաստատել և գործարկել է mcs-register.am հարթակը, հայտնում են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։
Ըստ այդմ՝ այն քաղաքացիները, որոնք փոխել են բնակության վայրը և ցանկանում են փաստացի հիմունքներով հաշվառվել նոր հասցեում, կարող են առանց գրասենյակ մոտենալու, առանց հերթագրվելու կամ կենդանի հերթում սպասելու և առանց որևէ թղթաբանության դիմումը լրացնել օնլայն տարբերակով։
Խիստ նույնականացման պայմանով՝ անհրաժեշտ է կատարել ընդամենը մի քանի պարզ քայլ․
- մուտք գործել համակարգ՝ անցնելով խիստ նույնականացում,
- ընտրել նոր դիմում՝ համանուն կոճակը,
- ընտրել բնակության վայրի փաստացի հաշվառման դիմում բաժինը․ համակարգն ավտոմատ կերպով կցուցադրի անձնական տվյալները,
- ստուգել, ավելացնել հաշվառման հասցեն,
- հաստատել, որ տարածքային տեսուչին հանդիպելու համար դիմումին հաջորդող աշխատանքային օրերին գտնվելու եք նշված հասցեում,
- վերջում անհրաժեշտ է սեղմել պահպանել, վճարել և ուղարկել հաստատման կոճակները և դիմումն արդեն վարույթում կլինի։
Գործընթացի վեաբերյալ հարցերի դեպքում զանգահարել 84-22։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



