ԳլխավորԼուր

Հիշեցում՝ վարձով ապրողներին եւ տունը վարձակալության հանձնած սեփականատերերին

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է․

««Ֆեյսբուքով» ստացել ենք նամակ քաղաքացուց (բազմաթիվ են այս հարցով նամակները), ով տեղեկացնում է, որ բնակվում է վարձակալական հիմունքներով: Աշխատանքի ընդունվելու համար գործատուն պահանջում է ՀՀ հաշվառման հասցե, սակայն սեփականատերը չի թույլատրում, որպեսզի գրանցվի ըստ բնակության վայրի:

Հարգելի′ սեփականատերեր

Եթե ձեր բնակարանները տրամադրում եք վարձակալությամբ, ստանալով շահույթ, մի′ սահմանափակեք նաև բնակչի ըստ բնակության վայրի հաշվառվելու իրավունքը: Բազմիցս տեղեկացրել ենք, որ այն իրենից որևէ վտանգ չի ներկայացնում: Ավելին, որպես սեփականատեր ցանկացած ժամանակ կարող եք հանել նրան հաշվառումից»:

Comment here