ԳլխավորԼուր

Կոնֆետներ, անդրավարտիք ու ելակ՝ կառավարության առջեւ. ՀՅԴ-ականների ակցիան

«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության երիտասարդ անդամները Կառավարության շենքի դիմաց իրազեկման, միևնույն ժամանակ բողոքի ակցիա են իրականացրել:
«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ կուսակցության անդամներից մեկն ասաց, որ երկրի ղեկավարը պետք է այնպես անի, որպեսզի կատարված բոլոր քայլերը բխեն ՀՀ շահերից:

Երիտասարդները ներկայացրին իրենց հուզող հարցերը և, թե վերջին տարիներին կատարված փոփոխություններից ինչն է իրենց հուզում ու մտահոգում:

ՀՅԴ-ականները ակցիային ներկայացել են նաև պաստառներով, կոնֆետներով, անդրավարտիքով ու ելակով: Նրանք նշում էին, թե հենց այդ ամենով են վերջին տարիներին փորձել ցույց տալ բարեփոխումները ԶՈւ-ում:

Այս ամենից հետո Կառավարության դիմաց լարված իրավիճակ ստեղծվեց, ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին: Քանի որ երիտասարդները իրենց հետ բերած իրերը գետնին էին լցրել, ոստիկանները հայտնեցին, որ նրանք աղտոտել են տարածքը, այդ պատճառով նրանց բերման ենթարկեցին: Նրանց թվում էր նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արգիշտի Գևորգյանը:

Երիտասարդների մի մասը փակեց դեպի Նալբանդյան փողոց տանող խաչմերուկը, ոստիկանները հորդորեցին նրանց բացել ճանապարհը և չխանգարել տրանսպորտային միջոցների երթևեկությանը, հակառակ դեպքում կկիրառվեն օրենսդրությամբ սահմանված հարկադրանքի միջոցներ: Ոստիկանները մի քանի րոպե հետո սկսեց բերման ենթարկել նաև փողոցը փակածներին:
ՀՅԴ երիտասարդական թևից մեկը շեշտեց, որ իրենք ընդամենը ակցիա են իրականացրել և իրենց մտահոգող հարցերը բարձրաձայնել: Այժմ նրանք պատրաստվում են գնալ ոստիկանական բաժանմունքներ՝ հասկանալու համար, թե ինչպե՞ս և որտե՞ղ են բերման ենթարկված իրենց ընկերները:

Ոստիկանությունից ավելի ուշ տեղեկացրեցին, որ բերման է ենթարկվել 16 մարդ։

Comment here