Լրացել է Գինեսի ռեկորդների գրքում որպես մոլորակի ամենատարեց բնակչուհի գրանցված ճապոնուհի Կանե Տանակայի 117 տարին եւ 260 օրը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»-ը։
Կանե Տանական ծնվել Է 1903 թվականի հունվարի 2-ին: Նա սիրում է շոկոլադ, գազավորված ըմպելիքներ եւ հույս ունի, որ կապրի մինչեւ 120 տարեկանը:
Վերջին տվյալների համաձայն, Ճապոնիայի 80 հազարից ավելի բնակիչ հարյուրից բարձր տարիքի է, նրանց 88 տոկոսը կանայք են:
Ընդ որում՝ 1963 թվականին Ճապոնիայում կար հարյուրից բարձր տարիքի ընդամենը 153 մարդ, 1981 թվականին՝ հազար, իսկ 1998 թվականին՝ արդեն10 հազար:
Comment here
You must be logged in to post a comment.