Հուլիսի 17-ի ուշ երեկոյան տեղի ունեցավ Կաննի կինոփառատոնի փակումը։ Հիմնական ծրագրին մասնակցեց 24 ֆիլմ։ Ժյուրին գլխավորում էր ամերիկացի ռեժիսոր և դերասան Սփայք Լին։
Ֆրանսիացի ռեժիսոր Ջուլիա Դյուկորնոյի «Տիտան» սարսափ–ֆիլմը, որը փառատոնի ամենասկանդալային ժապավենն էր, ստացավ գլխավոր մրցանակը՝ «Ոսկե արմավենու ճյուղը»։
«Տիտանը» պատմում է բռնության զոհի մասին, որն ականջի մեջ տիտանե սարք է կրում և սեռական ցանկություն է զգում մեքենաների նկատմամբ։
Հիմնական մրցութային ծրագրի Մեծ մրցանակը ստացան կրկնակի օսկարակիր ռեժիսոր Ասղար Ֆարհադին «Հերոսը» ֆիլմի համար և ռեժիսոր Յուհո Կուոսմանեն «Կուպե համար վեց» ֆիլմի համար, որը Ֆինլանդիայի, Էստոնիայի, Ռուսաստանի և Գերմանիայի համատեղ արտադրություն է։
Պատվավոր Ոսկե արմավենու ճյուղեր ստացնան Ջոդի Ֆոսթերը եւ 81-ամյա իտալացի վարպետ Մարկո Բելոքյոն։
Դերասաններից Արմավենու ճյուղեր ստացան ամերիկացի դերասան և երաժիշտ Քալեբ Լենդրի Ջոնսն ու նորվեգացի դերասանուհի Ռենատե Ռեինսվեն։
Ի դեպ, Կաննի կինոփառատոնում ցուցադրվեց նաև Արցախի մասին «Երբ քամին հանդարտվի» (Si le vent tombe) ֆիլմը։ Ռեժիսորն է Նորա Մարտիրոսյանը։ Ցուցադրությունը կայացել է «Օլիմպիա» կինոթատրոնում։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։