ԳլխավորԽճանկար

Հերթական մահից հետո Անդրեյ Ռազինը սկսել է մտածել չար բախտի մասին

«Ласковый май» խմբի պրոդյուսեր Անդրեյ Ռազինը հայտարարել է, որ սկսում է մտածել ողբերգական օրինաչափության մասին՝ խմբի նախկին երգիչ Ալեքսանդր Պրիկոյի մահից հետո։

Ռազինը նշել է, որ ինչպես խմբի «ոսկե» կազմի նախկին անդամ Իգոր Իգոշինը, ով մահացել է 21 տարեկանում, Պրիկոն եւս Օրենբուրգից էր։

«Իհարկե, սկսում ես չար բախտի մասին մտածել, երբ «ոսկե» կազմի 4 անդամից 2-ը մահանում են։ Բայց ես չեմ ուզում դրան հավատալ եւ կհամարեմ, որ սա հանգամանքների տխուր համընկնում է»,-ասել է Ռազինը «Սոբեսեդնիկ»-ին։

Նա նաեւ հավելել է, որ տարբեր պատճառներով մինչ օրս մահացել են «Ласковый май»-ի 8 անդամներ։

Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 2-ին խմբի մենակատար Յուրի Շատունովը հայտարարել էր, որ հիվանդանոցում մահացել է Ալեքսանդր Պրիկոն։ Մահվան պատճառը քաղցկեղն է։

Comment here