ԳլխավորԼուր

«Mercedes»-ը բախվել է տրակտորին. մայրն ու երկամյա երեխան մահացել են

Ավտովթար

Նոյեմբերի 3-ին, ժամը 19։30-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուշի գյուղի ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ  Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Գ․) բախվել է «Belarus» մակնիշի տրակտորին, դուրս է եկել  ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել:

Ըստ Shamshyan.com-ի, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորներ՝ 25-ամյա Անի Հ-ն և 2-ամյա Խաչատուր Մ-ն քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել են «Աշտարակ» ԲԿ, սակայն  ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել են։

Comment here