Դահուկորդ Միքայել Միքայելյանը տուգանվել է դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիայի (FIS) կողմից Tour de Ski մրցումների ժամանակ հագուստի վրա «Ադրբեջան» (հովանավորում է մրցաշարը) գրությունը կպչուն ժապավենով ծածկելու համար: Տուգանքի չափը չի նշվում։ Իսկ մարզիկը չի բացատրել իր արարքը։
Միջադեպը տեղի է ունեցել իտալական Տոբլախ քաղաքում մրցարշավներից մեկի ժամանակ։ Բացի դահուկային կոստյումներով Ադրբեջանին գովազդելուց, Tour de Ski-ի ժամանակ ամենուր փակցված էին երկրի անունով մեծ գովազդային վահանակներ:
Մարզիկների համազգեստի վրա «Ադրբեջան» անվանումը դնելու միջազգային ֆեդերացիայի որոշումը տարակուսանք է առաջացրել նաև մրցույթի մյուս մասնակիցների մոտ:
Այսպես, նորվեգացի հայտնի դահուկորդ, աշխարհի չեմպիոն և Ski Classics շարքի մրցարշավների հաղթող Աստրիդ Էյր Սլինդը այս քայլը տարօրինակ է թվում։
«Ես, անկեղծ ասած, դա չգիտեի… Դա շատ անսովոր է, այո: FIS-ը, հավանաբար, ունի որոշ էթիկական զտիչներ: Բայց… սկսում ես մտածել», — հայտնել է նա շվեդական Expressen պարբերականին։
Այս առնչությամբ իր դիրքորոշումն է հայտնել նաև Շվեդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անդերս Բուստրյոմը.
«Ես գիտեմ, որ այդ երկրի շուրջ խիստ կասկածելի պահեր կան։ Բայց հիմա մենք արդեն շատ բան չենք կարող անել դրա հետ կապված»:
Նշենք, որ անցյալ տարվա մայիսին FIS-ը 5 տարի ժամկետով հովանավորչական համաձայնագիր է ստորագրել Ադրբեջանի Զբոսաշրջության պետական գործակալության հետ։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



