Ժամանակակից աշխարհի խելահեղ տեմպը, տեղեկությունների ահռելի ծավալը, ժամանակ ու տարածություն հասկացությունները մի բուռ դարձրած՝ տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները կարծես արագացրել են նույնիսկ Երկիր մոլորակի ծույլ ընթացքը, որը կարծես թե ամեն օր ավելի ու ավելի արագ է պտտվում։
Այս թոհուբոհում, որտեղ վիրտուալ կյանքն իր ծավալներով ավելի իրական է թվում, քան «դասական» կենցաղը, ակամա, թե ուղղորդված՝ փոխվում են բարոյական արժեքների ու չարժեքների տեղերը, դրականի ու բացասականի սահմաններն ու ձեւակերպումները, վերջապես՝ լավի, մաքուրի, բարու չափանիշները։
Մենք փորձելու ենք մի հարթակ ստեղծել բոլոր նրանց համար եւ նրանց հետ, ովքեր հավատարիմ լինելով լավ-վատի ավանդական արժեհամակարգին՝ դեռ սովորում են կամ դեմ չեն նոր բան վերցնել՝ լինի դա տեղեկություն, գեղեցիկ ձեւակերպված միտք կամ տպավորիչ պատկեր։
Այնպես որ՝ Բարի գալուստ Usanogh.am -:)
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։