Այսօր «Սեւ ուրբաթ» է։ Այս տոնը նշվում է ԱՄՆ-ում Գոհաբանության տոնի հաջորդ օրը։ Այդ օրը խանութները բացվում են շատ շուտ, առավոտյան մոտ 5-ին, իսկ որոշ մեծ առևտրային կենտրոններ՝ նույնիսկ կեսգիշերին: Առաջին գնորդները ստանում են 50-80 % զեղչ։
«Սև ուրբաթ» կազմակերպելու ավանդույթը գալիս է 19-րդ դարից, իսկ տերմինը հայտնվել է միայն 1966 թվականին՝ Ֆիլադելֆիայում։ Օրն այդպես են անվանել վարորդները՝ վիթխարի խցանումների պատճառով, որոնք առաջացել են Գոհաբանության տոնի հաջորդ օրը։
Վերջին տարիներին «սև ուրբաթ»-յան զեղչեր կիրառում են նաեւ Հայաստանում։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։