Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Զոհվել է ՇՊՀ-ի ուսանող Արման Գրիգորյանը

Շիրակի պետական համալսարան, ՇՊՀ

Խորը վշտով հայտնում ենք, որ արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող պատերազմական գործողությունների ընթացքում զոհվել է ժամկետային զինծառայող, Շիրակի պետական համալսարանի «Սոցիալական աշխատանք» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող Արման Յուրիկի Գրիգորյանը, տեղեկացնում են բուհի ֆեյսբուքյան էջում։

«19-ամյա Արման Գրիգորյանը Շիրակի մարզի Թորոսգյուղից էր։ Պաշտպանության բանակ էր զորակոչվել համալսարանում 1-ին կուրսի 1-ին կիսամյակի ավարտին։

Շիրակի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, աշխատակիցները և ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Արման Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, զինակիցներին ու ընկերներին։

Հավերժ փառք հայրենիքի համար կյանքը զոհաբերած մեր քաջորդիներին»։

Comment here