86 կողմ, 0 դեմ, 5 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովն այսօր ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագիծը, ըստ որի` 27 տարին լրացած ու պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կկարողանան վճարել ու ազատվել քրեական պատասխանատվությունից։
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի փոփոխություններով` 27 տարին լրացած ու պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները հնարավորություն կունենան վերադառնալ հայրենիք, գումար վճարել ու կատարել ՀՀ առջև ունեցած իրենց պարտքը։
Ըստ նոր փոփոխությունների՝ եթե 27 տարին լրացած անձը ծառայում է
- 12 ամիս- վճարում է 2.5 մլն դրամ,
- 6 ամիս- վճարում է 5 մլն դրամ
- 1 ամիս- վճարում է 8 մլն դրամ։
Եթե չի ծառայում, ապա վճարում է 15 մլն դրամ։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



