Փետրվարի 14-ին Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի՝ մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնը, որը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի կողմից հռչակվել է նաև նորապսակների օրհնության օր:
Տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում՝
- Փետրվարի 13-ին, ժամը 16։30-ին կկատարվի Երեկոյան ժամերգություն և Տեառնընդառաջի նախատոնակ։ Հավարտ արարողության՝ Մայր Աթոռի միաբանական շենքի շրջափակում կվառվի Տեառնընդառաջի խարույկը։
- Փետրվարի 14-ին, ժամը 10։30-ին՝ Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտին կկատարվի նորապսակների օրհնության կարգ։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



