ԳլխավորԼուր

«Վայլդբերիզի» հանձնման կետեր կստեղծվեն «ՀայՓոստի» բաժանմունքներում

Դեկտեմբերի 27-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում «ՀայՓոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը և «Վայլդբերիզ» ՍՊԸ հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը ստորագրել են հուշագիր:

Ըստ հուշագրի, կողմերը պետք է համագործակցեն էլեկտրոնային առևտրի և փոստային կապի ոլորտներում: Ռուսաստանի էլեկտրոնային առևտրի խոշորագույն ցանցի՝ «Վայլդբերիզի» հանձնման կետեր կստեղծվեն «ՀայՓոստի» բաժանմունքներում:

«ՀայՓոստի» մասնակցությամբ Հայաստանում կիրականացվի ներդրումային մեծ ծրագիր, կստեղծվի համատեղ լոգիստիկ կենտրոն: Նախատեսվում է նաև «Վայլդբերիզի» ցանցով վաճառվող ապրանքներն այլ երկրներ արտահանելու համար լոգիստիկ շղթայի համատեղ կառուցում, ինչը կնպաստի նաև հայկական արտադրանքի վաճառքին «Վայլդբերիզի» ցանցով: