Փետրվարի 28-ին Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու և Արին բնակավայր տանող ճանապարհի խաչմերուկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել գնդևազցի 17-ամյա մի պատանու, հայտնում են ՆԳՆ-ից։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են կռփազենք և տարբեր անվանական արժեքով ռուբլի և դրամ կեղծ թղթադրամներ:
Պատանին հայտնել է, որ դրանք ձեռք է բերել «Վայլդբերիս» օնլայն խանութից համացանցով պատվիրելու միջոցով: Հայտնել է նաև, որ մոտ տասը օր առաջ 10 000 անվանական արժեքով կեղծ թղթադրամ է իրացրել Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու շենքերից մեկի առաջին հարկի խաղալիքների խանութում:
17-ամյա պատանին ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն: