Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը (AITC by EIF) վերսկսում է 50+ անձանց համար նախատեսված համակարգչային գրագիտության սոցիալական ծրագիրը: Անվճար դասընթացը հնարավորություն կտա մեծահասակներին ձեռք բերել հիմնարար գիտելիքներ համակարգչից և համացանցից գրագետ օգտվելու համար, հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։
Դասընթացում ներառված են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝
- Համակարգչային հմտություններ
- Facebook սոցիալական ցանցի հիմունքներ
- WhatsApp և Viber հավելվածների կիրառում
- Մեդիագրագիտություն
- Էլ-փոստի բազային հմտություններ:
Դիմումներն ընդունվում են մինչև մարտի 12-ը` հետևյալ հղումով: Դասընթացի մեկնարկը՝ մարտի 18-ին:
Ծրագրի մանրամասները՝ https://fb.me/e/4KrCsrY4u:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 37410556810, +37493556810: