ԳլխավորԿրթություն

ԱրՊՀ-ում մեկնարկել է ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի նախապաշտպանությունը

Մայիսի 26-ին Արցախի պետական համալսարանում (ԱրՊՀ) հեռավար եղանակով մեկնարկել է ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի նախապաշտպանությունը:

ԱրՊՀ ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի պետ Գոհար Գասպարյանի խոսքով` գործընթացն ընթանում է բնականոն հունով, որևէ էական խոչընդոտ չի արձանագրվել: Առաջացող խնդիրները տեխնիկական բնույթ են կրում, որոնց տեղում տրվում է լուծում:

Նախապաշտպանությունը կտևի մինչև մայիսի 30-ը:

Ամփոփիչ ատեստավորման քննությունները, ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունը կկազմակերպվեն հունիսի 10-ից 15-ը:

Comment here