ԳլխավորԼուր

Վիրավորումից մահացած զինծառայողի ընտանիքը 58 մլն դրամ կստանա

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած և հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացած ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանի ընտանիքի անդամներին «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի կողմից կտրամադրվեն հատուցումներ առաջիկա 20 տարվա ընթացքում:

Հիմնադրամից տեղեկացնում են, որ հատուցման չափը կկազմի 58 մլն ՀՀ դրամ, որից 10 մլն դրամը կտրամադրվի միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով:

Հիմնադրամն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել Արթուր Մուրադյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Comment here