ԳլխավորԼուրԿրթություն

Կրթության միջազգային օրն է

Այսօր Կրթության միջազգային օրն է։ Այդ մասին Նիգերիայի առաջարկած բանաձեւը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան ընդունել է 2018-ի դեկտեմբերի 3-ին՝ կարեւորելով կրթության դերը խաղաղության եւ զարգացման համար։

Բանաձեւում ընդգծվում է նաեւ, որ կրթությունը կարող է մեծացնել անհատական արտադրողականությունն ու տնտեսական աճի հնարավորությունը, օգնել աղքատության եւ քաղցի վերացմանը, նպաստել առողջության պահպանմանն ու սեռային հավասարության հաստատմանը։

 

Comment here