Հրապարակվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 2021/2022 ուսումնական տարվա առկա բակալավրի կրթական ծրագրով ընդունելության մրցույթի արդյունքները։
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին մեկնարկում է ընդունելության լրացուցիչ փուլը. ընդունելության քննություններից դրական միավորներ ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 19-26-ը, մինչև ժամը 18․00-ն ներառյալ կարող են մասնակցել լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթին՝ dimord.am կայքի իրենց անձնական էջերում առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ։ Առավելագույնը կարող եք հայտագրել 6 մասնագիտություն։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։