ԳլխավորԼուր

Ծովագյուղ-Վարդենիս ճանապարհին մեքենան գլորվել է ձորակը. կա զոհ (թարմացված)

Օգոստոսի 29-ին, ժամը 15:53-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին, «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Մ., ծնված 1974 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել դեպի մոտակա ձորակը (մոտ 3 մ):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևոր Զ․ Մ․-ն (ծնված 1997 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ձորակից և հոսպիտալացվել Ճամբարակ քաղաքի ԲԿ, որտեղ Ռ․ Մ․-ն մահացել է։

Comment here