ԳլխավորԼուր

Հայտնի են կորոնավիրուսի նոր ախտանշանները. «ՌԻԱ Նովոստի»

Կորոնավիրուսով վարակված չինացիների մի մասի մոտ նկատվել են կողմնորոշման հետ կապված խնդիրներ եւ խոսքի խանգարումներ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ մեջբերելով JAMA Neuology պարբերականում հրապարակված հետազոտության տվյալները։

Ուսումնասիրելով կորոնավիրուսով վարակված Ուհանի 214 բնակչի տվյալները, մասնագետները պարզել են, որ հիվանդների 36 տոկոսի մոտ ամբողջությամբ եւ ծանր հիվանդների 46 տոկոսի մոտ մասնակի նկատվել են նյարդաբանական ախտանշաններ, այդ թվում՝ ուղեղի արյան շրջանառության խախտումներ, գիտակցության մթագնում եւ մկանային թուլություն։

Հիվանդները բողոքել են նաեւ տիպիկ, արդեն հայտնի ախտանշաններից՝ բարձր ջերմություն, հազ եւ գլխացավ։

Ըստ worldometers-ի վերջին տվյալների՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 1 մլն 742 հազարի, մահացածների թիվը գրեթե 107 հազար է։

 

Comment here